Հաջորդ շաբաթ «Բարսելոնայի» պաշտպան Մարկոս Ալոնսոն մեջքի ստորին հատվածի վիրահատության կենթարկվի, որը նա վնասել էր դեկտեմբերի սկզբին։ Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական էջը:
Ընդգծվում է, որ վիրահատական միջամտության ավարտից հետո «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը կտեղեկացնի 33-ամյա ֆուտբոլիստի վիճակի մասին։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Ալոնսոյի համար պահանջվող վիրահատությունը նման է այն վիրահատությանը, որը նախկինում արվել էր թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին։ Նշվում էր, որ վնասվածքից հետո իսպանացի պաշտպանի վերականգնումը կարող է տևել մինչև 2024 թվականի մարտը:
























































