«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին խոսել է թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի խաղում առաջընթացի մասին։
«Այն պահից, երբ նա եկավ ակումբ, նրա բնազդներն ու գոլ խփելու ցանկությունը չեն փոխվել: Սակայն նա այժմ այլ կերպ է գործում՝ խաղը հասկանալու առումով։
Սկզբում նա անհանգստանում էր, քանի որ հասկանում էր, որ «Սիթին» թիմ է, որը շատ լավ է տիրում գնդակին։ Էրլինգը գիտեր, որ անընդհատ չի ներգրավվելու խաղի մեջ, և որ պետք է սպասել գոլ խփելու պահին։ Սրան պետք էր հարմարվել։
Հիմա ես տեսնում եմ նրա առաջընթացն այս առումով։ Երբեմն նա բռնում է ինձ և ասում. «Ռոդրի, թիմային հսկողություն, թիմային վերահսկողություն, մոռացիր ինձ»: Սա ցույց է տալիս նրա ըմբռնումը թիմի խաղի մասին»,- Ռոդրի AS-ի խոսքերն է մեջբերում
Այս մրցաշրջանում Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 15 հանդիպում Պրեմիեր լիգայում՝ դառնալով 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ռոդրին մասնակցել է առաջնության 16 հանդիպման, դարձել 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
«Մանչեսթեր Սիթին» 19 խաղից հետո 40 միավորով 3-րդ տեղում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։
























































