Մյունխենի «Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեն բացատրել է, թե ինչպես է դիմանում այն քննադատություններին, որոնց նա բախվում է մյունխենյան ակումբում խաղալիս:
««Բավարիայի» նման ակումբում ճնշումը չափազանց մեծ է, ուստի չես կարող հույս դնել միայն սեփական ուժերի վրա։ Այն ժամանակ, երբ դուք քննադատության եք ենթարկվում, կարևոր է դրանից սթրեսի չենթարկվել։ Փոխարենը պետք է հակառակ արձագանքն ունենաք՝ եթե չափից դուրս ճնշում գործադրեք ինքներդ ձեզ վրա, շատ բան չեք կարողանա անել։
Հանրությունը երբեմն սխալ է մեկնաբանում ձեր պահվածքը: Հանկարծ ասում է, որ տղաներն ամեն ինչ չեն տալիս, որ մենք կենտրոնացած չենք։ Այնուամենայնիվ, վատ փոխանցում սովորաբար լինում է , երբ չափազանց լարված ես: Բայց ինձ համար ճնշումն ու քննադատությունն առաջին հերթին մոտիվացիա են»,- Սանեի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը։
























































