Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, ավարտվել է Իսպանիայի Պրիմերայի 18-րդ տուրի «Ալավես»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը։ Թիմերը խաղացել են Վիտորիայի Մենդիզորոզա մարզադաշտում։ Մադրիդի «Ռեալը» 1։0 հաշվով հաղթանակ է տարել։ Այս խաղից հետո Մադրիդի «Ռեալը» բարձրացել է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ 18 խաղում վաստակելով 45 միավոր։
Սա մադրիդյան ակումբի լավագույն մեկնարկն է Լա Լիգայում 2011/2012 մրցաշրջանից ի վեր, երբ նրանք 18 խաղում վաստակել էին 46 միավոր, հայտնում է Madrid Xtra-ն։
Հիշեցնենք, որ «սերուցքայինները» գերազանցել են «Ժիրոնային», որը միավորներ է կորցրել «Բետիսի» հետ խաղում (1:1) և 18 խաղից հետո նույնպես ունի 45 միավոր, սակայն զիջում է լրացուցիչ ցուցանիշներով։
Չեմպիոնների լիգայի 1/8-րդ տուրում մադրիդյան ակումբը կհանդիպի «Լայպցիգի» հետ։