«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ սպասվող խաղի մասին։
«Այս խաղում մթնոլորտը հիանալի կլինի: Երկու թիմերն էլ իսկապես լավ մարզավիճակում են գտնվում և առաջնությունում ամուր դիրքերում են։ Հանդիպումը շատ լարված է լինելու։
Բայց մենք պետք է նրանցից լավ խաղանք։ Ամբոխին կարելի է լռեցնել միայն այն դեպքում, եթե մենք տիրենք նախաձեռնությանը և մեզ ավելի լավ դրսևորենք, քան մրցակիցը»,- Արտետայի խոսքն է մեջբերել The Independent-ը։
«Լիվերպուլ» — «Արսենալ» հանդիպումը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 23-ին։ Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 21:30-ին։