«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կիսվել է մյունխենյան ակումբի՝ հունվար ամսվա տրանսֆերային ծրագրերով։
«Մեզ կարող է անհրաժեշտ լինել երկու նոր խաղացող։
Թեև, եթե նորեկներից մեկը կարող է խաղալ միանգամից մի քանի դիրքերում, ապա, սկզբունքորեն, մեկ տրանսֆերը ևս բավական կլինի։
Գիտենք, որ հունվարին դժվար է խաղացողներ գտնել թիմն ուժեղացնելու համար։ Մեզ համբերություն և լավատեսություն է պետք»,- մասնագետի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։