Իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին, ով զբաղեցնում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը, Լա լիգայի 18-րդ տուրի խաղում «Ալավեսի» նկատմամբ արտագնա հաղթանակից հետո (1-0) խոսել է առաջնությունում չեմպիոնական մրցավազքի մասին։
«Ժիրոնան մեր գլխավոր մրցակիցն է։ Նրանք այս մրցաշրջանում ցուցադրում են իրենց որակները, մենք հետևում ենք նրանց խաղերին։
Վստահ եմ, որ այս թիմը կպայքարի մինչև վերջ, ինչպես և «Բարսելոնան» ու «Ատլետիկոն», — մարզչի խոսքերն է փոխանցում Madrid Xtra-ն։
Իսպանիայի առաջնության 18 տուրերի արդյունքներով «արքայական» ակումբը վաստակել է 45 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Անչելոտիի սաները լրացուցիչ ցուցանիշներով առաջ են «Ժիրոնայից» (45 միավոր)։
























































