Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կարծում է, որ Սուպերլիգան նախագիծն իրականացնելու հնարավորություն չունի։
«Ես չեմ տեսնում, որ ակումբները հերթ են կանգնել՝ ի պաշտպանություն Ֆլորենտինոյի:
Ես տեսա միայն մեկ ակումբ՝ այն, որը կխաղա երկու թիմերի մրցաշարում, որը տեղի կունենա ամեն շաբաթ Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև։
Կտեսնենք, թե որ ակումբները հանդես կգան հետագա հայտարարություններով»,- մեջբերում է Լա լիգայի նախագահին Marca-ն։
























































