Կատալոնական «Բարսելոնան» Դալլասի (ԱՄՆ) «Քոթոն Բոուլ» մարզադաշտում ընկերական խաղ է անցկացրել մեքսիկական «Ամերիկա» ակումբի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել և ավարտվել է մեքսիկական թիմի՝ 3։2 հաշվով հաղթանակով:
«Բարսելոնայի» կազմում գոլեր են խփել հարձակվողներ Լամին Յամալը և Մարկ Ջիուն: «Ամերիկայի» կազմում գոլի հեղինակ են դարձել հարձակվողներ Ջուլիան Քինոնեսը (դուբլ) և Էնրի Մարտինը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» մեքսիկական ակումբի հետ խաղի շնորհիվ կարող է վաստակել մոտ 5 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» բոլոր հիմնական խաղացողները մեկնել են Դալլաս, բացառությամբ վնասվածք ստացած Մարկ-Անդրե տեր Շտեգենի, Ինիգո Մարտինեսի, Մարկոս Ալոնսոյի, Գավիի, Պեդրիի և Ռոնալդ Արաուխոյի։
Այս պահին իսպանական Պրիմերայում անցկացրած 18 խաղից հետո «Բարսելոնան» 38 միավորով երրորդ տեղում է։