Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է Եվրոպական դատարանի որոշումը՝ կապված Սուպերլիգայի ստեղծման օրինականության հետ՝ հիշեցնելով, թե ինչպես է անգլիական մամուլն այն անվանել «Զոմբիների լիգա»։ Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 21-ին, Եվրոպական դատարանը անօրինական է ճանաչել ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի գործողությունները՝ արգելելու նոր մրցաշարի անցկացումը։
«Ես տեսել եմ, որ Սուպերլիգան անգլիական մամուլում հիշատակվում է որպես… Զոմբի լիգա»: Գրեթե Սուրբ Ծնունդ է, նրանք ծառի տակ տեսան նվերների տուփ և սկսեցին տոնել, բայց հետո, երբ բացեցին տուփը, հասկացան, որ ներսում շատ բան չկա», -ասել է Չեֆերինը։
Հիշեցնենք, որ Սուպերլիգային կմասնակցի 64 ակումբ, որոնք կբաժանվեն երեք լիգայի։