«Քյոլնի» գլխավոր մարզիչ Շտեֆեն Բաումգարտը հեռացել է թիմից, հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։
«Բոլորը կարող են պատկերացնել, որ ես դժվար եմ ընդունել Քյոլնից հեռանալու որոշումը։ Վերջին երկուսուկես տարիների ընթացքում ակումբը դարձել է իմ տունը։ Այն, ինչ մենք հասել ենք միասին, ստիպում է ինձ հպարտանալ ոչ միայն թիմով, անձնակազմով, այլև ամբողջ ակումբով։
Միաժամանակ զգացողություն ունեմ, որ այստեղ փոփոխություն է պետք։ Միգուցե Քյոլնին նոր ազդակ է պետք,- Բաումգարտի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
51-ամյա մասնագետը Քյոլնը գլխավորում է 2021 թվականի ամառվանից։ 16 տուրից հետո թիմը 10 միավորով Բունդեսլիգայի նախավերջին տեղում է։