Լա Լիգայի ակումբները բողոքի ակցիա են նախապատրաստում Սուպերլիգայի դեմ։
Ինչպես տեղեկացնում է Onda Cero-ն, այսօր կայանալիք 18-րդ տուրի հանդիպումներից առաջ Լա Լիգայի բոլոր թիմերը, բացի «Ռեալից», խաղադաշտ դուրս կգան Gánatelo en el campo («Հաղթել խաղադաշտում») մակագրությամբ մարզաշապիկներով։
Հինգշաբթի օրը կկայանա 4 հանդիպում՝ Կադիս — Ռեալ Սոսյեդադ, Բետիս — Ժիրոնա, Ալավես — Ռեալ Մադրիդ և Մալյորկա — Օսասունա։
Այսօր Եվրոպական միության արդարադատության դատարանը վճիռ է կայացրել Սուպերլիգայի օգտին՝ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն «չարաշահում են գերիշխող դիրքը»:
Այս պահին նախագծում մնացել են միայն «Ռեալն» ու «Բարսելոնան»։