Գերմանական Բունդեսլիգայի 16-րդ տուրի «Բոխումի» հետ խաղից հետո (4:0) «Բայերի» իսպանացի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է առաջնությունում թիմի առաջատարությունը։
«Իհարկե, մենք հույս ունեինք, որ լավ կանցկացնենք մրցաշրջանի առաջին հատվածը: Մենք լավ դիրքում ենք և վայելում ենք դա։ Բայց ցանկանում ենք շարունակել նույն ոգով»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Բունդեսլիգայի կայքը։
Ներկայումս գերմանական Բունդեսլիգայում անցկացրած 16 խաղից հետո «Բայերը» 42 միավորով առաջնության առաջատարն է։