Դանի Ալվեշը 2024 թվականի փետրվարի 5-7-ը կներկայանա դատարան՝ բռնաբարության մեղադրանքի համար։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպանը կալանքի տակ է 2022 թվականի դեկտեմբերին Բարսելոնայի գիշերային ակումբում մի կնոջ բռնաբարության մեղադրանքով։
Նոյեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ դատարանն ավարտել է նախաքննությունը։ Դատախազությունը ֆուտբոլիստի համար պահանջում է 9 տարվա ազատազրկում։ Տուժողի փաստաբանը ֆուտբոլիստի համար պահանջել է 12 տարվա ազատազրկում (այս բնույթի հանցագործությունների համար առավելագույն պատիժը Իսպանիայում)։
Հիշեցնենք, որ Ալվեշը կալանքի տակ է հունվարից։