«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, թե արդյոք պլանավորո՞ւմ է ապագայում գլխավորել Իսպանիայի հավաքականը։
«Աշխատանք Իսպանիայի հավաքականո՞ւմ: Այս պահին ես երջանիկ եմ «Մանչեսթեր Սիթիում»: Շատ, շատ ուրախ:
Անգլիական ակումբի հետ պայմանագրիս ավարտին դեռ մեկ տարի կա։ Հուսով եմ՝ ինձ աշխատանքից չեն ազատի, և ես կարող եմ մնալ այստեղ։ Ամեն դեպքում, այս պահին ես ղեկավարում եմ «Սիթին» և ոչինչ ավելին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Գվարդիոլան արդեն 7 տարի է գլխավորում է անգլիական ակումբը։
























































