«Ֆեյենորդի» հարձակվող Սանտյագո Խիմենեսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբներից մեկը։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մեքսիկացի հարձակվողի տրանսֆերին հավակնում են Լոնդոնը ներկայացնող ակումբները՝ «Չելսին», «Արսենալը», «Տոտենհեմը» և «Ֆուլհեմը»:
Այս պահին «Ֆեյենորդը» չի ցանկանում բաժանվել իր առաջատարից, սակայն ռոտերդամցիները պատրաստ են դիտարկել այդ տարբերակը, եթե լոնդոնյան ակումբներից մեկն առաջարկի ֆուտբոլիստի համար առնվազն 70 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Խիմենեսը «Ֆեյենորդի» կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 20 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը հոլանդական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։