Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։ A խմբի առաջատար «Բավարիան» հաղթեց 1։0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը 71-րդ րոպեին խփեց Կինգսլի Կոմանը։
«Բավարիան» 16 միավորով զբաղեցրեց խմբում առաջին տեղը։ «Մանչեսթեր Յունայթեդը» 4 միավորով մնաց վերջին տեղում։
Այս խմբի մյուս խաղում «Կոպենհագենը» 1։0 հաշվով հաղթեց «Գալաթասարային» և 8 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը։
«Գալաթասարայը» 5 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը և կխաղա Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում։