«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի արտագնա հանդիպումից իր սպասելիքներով։
«Մենք գիտակցում ենք, որ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ բավականաչափ լավ չխաղացինք: Բայց այս պահին ամբողջ թիմն ամբողջությամբ կենտրոնացած է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման վրա։ Մենք մտադիր ենք վերականգնվել երկրպագուների աչքի առաջ»,- գրել է Քեյնը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Բավարիա» հանդիպումը կկայանա այս երեքշաբթի՝ դեկտեմբերի 12-ին։
























































