Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, Լևերկուզենի «Բայերը» Բունդեսլիգայի 14-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել «Շտուտգարտի» հետ (1:1):
Այսպիսով, «Բայերը» մնում է միակ թիմը ոչ միայն Գերմանիայում, այլև Եվրոպայում, որն այս մրցաշրջանում դեռ չի պարտվել։ Մինչև վերջերս «Բավարիան» ևս այդպիսին էր, սակայն մյունխենյան թիմը Բունդեսլիգայի վերջին տուրում զիջել է «Այնտրախտին» (1:5):
«Բայերը» Գերմանիայի Բունդեսլիգայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին տեղը։ Թիմը 14 խաղում վաստակել է 36 միավոր։ «Բավարիան» 32 միավորով երկրորդ տեղում է:
«Շտուտգարտը» Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է՝ ընթացիկ մրցաշրջանում վաստակած 31 միավորով։ «Լայպցիգը» 29 միավորով չորրորդ տեղում է։