Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է «Բարսելոնայի» խաղացող Ռոնալդ Արաուխոյի հետ հեռախոսազրույցի մասին։
«Ես դա ոչ մի կերպ չեմ մեկնաբանի։ Մենք խոսում ենք միայն մեր խաղացողների մասին։ Ես հեռախոսով խոսել եմ նաև մորս հետ, և այդ մասին հաղորդագրություններ չեն եղել», — Տուխելի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ գերմանացի մասնագետը և թիմի մարզական տնօրեն Քրիստոֆ Ֆրեյունդը հեռախոսով զրուցել են Արաուխոյի հետ՝ համոզելով նրան տեղափոխվել Մյունխեն։