«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերին, հայտնում է Sport Bild-ը։
Ըստ հրապարակման՝ թուրինյան ակումբի ղեկավարությունը ուշադիր հետևում է ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգման հետ կապված իրավիճակին։ Եթե Մյուլերը հրաժարվի նոր պայմանագիր ստորագրել, ապա իտալական գրանդը կփորձի նրա հետ պայմանագիր կնքել որպես ազատ գործակալ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Միլանը»:
Մյուլերն իր ողջ կարիերայի ընթացքում խաղացել է «Բավարիայում»: Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ: