«Բավարիան» դիտարկում է իր պաշտպան Ալֆոնսո Դեյվիսին Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոյի հետ փոխանակելու տարբերակը։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի համաձայն՝ մյունխենցիները գիտեն, որ մադրիդցիները մտադիր են Դեյվիսի տրանսֆերը գնել 2024 թվականին։ Այս առումով մյունխենցիները պատրաստ են Մադրիդի «Ռեալին» փոխանակում առաջարկել։
Մեկ այլ այլընտրանք է պաշտպանին փոխանակել խոստումնալից կիսապաշտպան Նիկո Պասի հետ՝ հավելավճարով: Նշվում է, որ երկու տարբերակներն էլ դժվար թե հետաքրքրեն իսպանական ակումբին։
Հիշեցնենք, որ 22-ամյա Ռոդրիգոն Մադրիդի «Ռեալի» խաղացող է 2019 թվականից։ Նրա ներկայիս պայմանագիրը մադրիդյան թիմի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը: