«Աստոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում տարած հաղթանակի մասին (1-0).
«Պատրաստվում էինք հանդիպմանը՝ փորձելով լավ արդյունքների հասնել։ Պաշտպանությունում մենք լավ աշխատանք կատարեցինք՝ ուժեղ ճնշում գործադրելով և փորձելով ագրեսիվ լինել:
Մենք ֆանտաստիկ հանդիպում անցկացրինք, ֆանտաստիկ խաղ, բայց դեռ անելիքներ ունենք շաբաթ օրը «Արսենալի» դեմ։ Իհարկե, դարպասապահը մեկ-երկու գործողություններով փրկեց մեզ։
Երբ խաղում ես «Մանչեսթեր Սիթիի» հետ, պետք է օգտվես շանսերից և փորձես վերահսկել խաղը: Մենք հնարավորություններ ստեղծեցինք, բայց դա շատ բարդ հանդիպում էր»,- Էմերիի խոսքերն է մեջբերում BBC-ն: