«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է անգլիական ակումբում իր աշխատանքային մեթոդների մասին։
«Ես միշտ լսում եմ խաղացողներին և նրանց հնարավորություն եմ տալիս բարձրաձայնել: Եթե խաղացողն այլ կարծիք ունի, ես միշտ կլսեմ նրան։
Ֆուտբոլիստների մեծ մասը ցանկանում է խաղալ ակտիվ, դինամիկ և համարձակ։ Մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ։ Մենք երկար տարիներ ակումբ ենք կառուցում, զարգացնում այն։ Թիմը առաջադիմում է, երիտասարդ խաղացողներ են գալիս։ Նրանց ներուժը տեսանելի է անզեն աչքով»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Նախկինում հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» առնվազն կեսը դժգոհ է տեն Հագի աշխատանքից։ «Կարմիր սատանաները» ներկայումս զբաղեցնում են Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի յոթերորդ տեղը։ Մանկունիացիները 14 տուրից հետո վաստակել են 24 միավոր։