Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հայտնել է, որ կարող էր տեղափոխվել ՊՍԺ կամ «Մանչեսթեր Սիթի»։
«ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին» ցանկանում էին ձեռք բերել ինձ, նրանք ավելի շատ գումար առաջարկեցին, բայց ես ընտրեցի «Ռեալը» Ֆլորենտինո Պերեսի հետ զրույցից հետո: Նա ինձ հարցրեց. «Փող ես ուզում, թե փառք»։ Ես ասացի, որ նախընտրում եմ վերջինը, որից հետո նա ասաց. «Ուրեմն ավարտվեց»: Ես շատ էի ցանկանում խաղալ «Ռեալում», — Ռոդրիգեսի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն: