Բունդեսլիգայի 13-րդ տուրում «Բայերը» տանը 1-1 խաղաց Դորտմունդի «Բորուսիայի» հետ:
5-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Ռայերսոնը, իսկ 79-ին Բոնիֆեյսը հավասարեցրեց այն:
Այս խաղից հետո «Բայերը» 35 միավորով 1-ին տեղում է, իսկ Դորտմունդի «Բորուսիան» 25 միավորով՝ 5-րդ: