Գերմանական Բունդեսլիգայի 13-րդ տուրի խաղում «ՌԲ Լայպցիգը» սեփական հարկի տակ առավելության հասավ «Հայդենհայմի» նկատմամբ (2:1):
Առաջին խաղակեսում Լոիս Օփենդան իրացրեց 11 մետրանոցը, իսկ տանտերերի երկրորդ գոլը ընդմիջումից առաջ խփեց Յուսուֆ Պոուլսենը։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հյուրերի դարպասը գրավեց Բենեդիկտ Գիմբերը:
Տուրի մյուս խաղում Մյունխենգլադբախի «Բորուսիան» 2։1 հաշվով հաղթեց «Հոֆենհայմին»։ 58-րդ րոպեին տանտերերի կազմում 11 մետրանոց հարվածով մրցակցի դարպասը գրավեց Ալասան Պլեան, իսկ մի քանի րոպե անց Վաութ Վեգորստը հավասարեցրեց հաշիվը։ 80-րդ րոպեին Նաթան Նգումուն խփեց հաղթական գոլը։
Մեկ այլ խաղում էլ «Բոխումը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին»: Տանտերերի կազմում գոլերի հեղինակներ դարձան Պատրիկ Օստերհագեն, Բերնարդոն և Քևեն Շլոտերբեկը, իսկ հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Մաթիաս Սվանբերգը: