Պորտուգալական «Բենֆիկայի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան պատրաստվում է վերադառնալ Արգենտինայի առաջնություն։
Ինչպես հայտնում է Record-ը, 2024 թվականի հուլիսին 35-ամյա ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակով կվերադառնա հայրենի ակումբ՝ «Ռոսարիո Սենտրալ»։
Դի Մարիան «Բենֆիկա» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Նախկինում արգենտինացին հանդես է եկել նաև Մադրիդի «Ռեալում», ՊՍԺ-ում և «Մանչեսթեր Յունայթեդում»:
«Բենֆիկայի» կազմում ֆուտբոլիստը դարձել է Պորտուգալիայի չեմպիոն և Լիգայի գավաթի հաղթող։ «Ռեալի» հետ Դի Մարիան նվաճել է Իսպանիայի առաջնության չեմպիոնությունը, դարձել է Չեմպիոնների լիգայի, Իսպանիայի գավաթի և սուպերգավաթի հաղթող։ ՊՍԺ-ում հանդես գալու ընթացքում արգենտինացի կիսապաշտպանը հինգ անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։
2022 թվականին Դի Մարիան օգնեց Արգենտինային հաղթել աշխարհի առաջնությունում։