Աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսին մերժել է ամերիկյան CBS Sports հեռուստաալիքի հաղորդմանը հյուր լինելու առաջարկը այն պատճառով, որ դրան մասնակցում է «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը։ Այս մասին հայտնել է շոուի հաղորդավարուհի Քեյթ Հեբդոն։
«Գիտեք, որ մենք պաշտոնական հրավեր ենք ուղարկել «Ինտեր Մայամիին» և խնդրել նրան գալ շոուին: Գիտե՞ք ինչ է եղել պաշտոնական պատասխանը։
Ակնհայտ է, որ Լիոնել Մեսսին չի մասնակցի ոչ մի հեռուստատեսային շոուի, որտեղ կմասնակցի նաև Ջեյմի Կարագերը»,- Հեբդոյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Ժամանակին Կարագերը քննադատել է ՊՍԺ-ին Չեմպիոնների լիգայում վատ խաղի համար։ Ըստ ԶԼՄ-ներ, արգենտինացին, ի պատասխան, անգլիացուն անձնական հաղորդագրություն է ուղարկել, որում նրան ավանակ է անվանել։
Մեսսին ՊՍԺ-ում խաղացել է 2021-ից 2023 թվականներին։ Այս ամառ նա տեղափոխվել է «Ինտեր Մայամի»՝ պայմանագիր կնքելով մինչև 2025 թվականի ավարտը։