«Արսենալի» պաշտպան Կիրան Թիրնին, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից այս մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է TeamTalk-ը։
Հաղորդվում է, որ Թիրնին, ամենայն հավանականությամբ, կվերադառնա Շոտլանդիա: Իսպանական «Ռեալ Սոսյեդադը», որտեղ ներկայումս նա հանդես է գալիս վարձավճարով, կցանկանար պահել պաշտպանին։
Սակայն ինքը՝ շոտլանդացին, նախընտրում է կարիերան շարունակել հայրենիքում։
Այս մրցաշրջանում Կիրան Թիրնին հինգ հանդիպում է անցկացրել «Ռեալ Սոսյեդադի» կազմում, որոնցում կատարել է մեկ գոլային փոխանցում։