Իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբի մամուլի ծառայությունից Матч ТВ-ին հայտնել են, որ կիսապաշտպան Արսեն Զախարյանը լավ հեռանկարներ ունի ակումբում։
Ֆուտբոլիստը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել այս ամառ։ Նա բոլոր մրցաշարերում 11 հանդիպում է անցկացրել թիմի կազմում։
«Զախարյանը լավ առաջընթաց է գրանցում իր իսպաներենը կատարելագործելու հարցում և պատրաստ է շարունակել քրտնաջան աշխատել, որպեսզի խփի իր առաջին գոլը թիմում:
Նրա ապագան «Ռեալ Սոսյեդադում» պայծառ է լինելու»,- ասել է «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը: