Լևերկուզենի «Բայերը» պատրաստ է բաժանվել իր հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսից, ով թիմին միացել է այս ամառ բելգիական «Յունիոնից»:
Tuttojuve-ի տեղեկություններով՝ «դեղագործները» նիգերիացու տրանսֆերային արժեքը գնահատում են 50 միլիոն եվրո։ Դա այն դեպքում, երբ Խաբի Ալոնսոյի թիմն ամռանը ֆուտբոլիստի համար վճարել է 20,5 մլն եվրո։
Բոնիֆեյսի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը», սակայն «ծեր սենյորան» կդիմի «Բայերին», եթե վաճառի իր հարձակվողներից մեկին։
Նշենք, որ Բոնիֆեյսը դարձավ գերմանական Բունդեսլիգայի մրցաշրջանի մեկնարկի գլխավոր բացահայտումներից մեկը։ Նիգերիացին բոլոր մրցաշարերում անցկացրած 17 խաղում դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։