Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներ Մատս Հումելսն ու Մարկո Ռոյսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանան գերմանական ակումբից։
Սոցցանցերում լրագրող Էքրեմ Քոնուրի խոսքով՝ Ռոյսն ու Հումելսը կարող են իրենց կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում։
Հիշեցնենք, որ երկար բանակցություններից հետո Դորտմունդի «Բորուսիան» ու Մարկո Ռոյսն այս տարվա ապրիլին պայմանավորվել էին երկարաձգել համագործակցությունը մինչև 2024 թվականը։ Այս մրցաշրջանում 34-ամյա խաղացողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
Հումելսը «Բավարիայի» սան է։ Նա «Բորուսիայում» խաղացել է 2008-ից 2016 թվականներին, այնուհետև երեք տարի անցկացրել է մյունխենյան ակումբում՝ մինչ 2019 թվականին Դորտմունդ վերադառնալը
Ներկայում գերմանական Բունդեսլիգայում անցկացրած 12 խաղից հետո Դորտմունդի «Բորուսիան» 24 միավորով չորրորդ տեղում է։