Բունդեսլիգայի 12-րդ տուրի խաղում «Բավարիան» արտագնա հաղթանակ տարավ «Քյոլնի» նկատմամբ՝ 1-0։
Մյունխենցիների կազմում 20-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել հարձակվող Հարի Քեյնը։ Գոլը խաղացողի համար 18-րդն էր այս մրցաշրջանում։ Նա ռեկորդ սահմանեց անգլիացի ֆուտբոլիստների շրջանում։
Նախկինում 17 գոլ խփել էին Ջեյդոն Սանչոն՝ 2019/20 մրցաշրջանում, և Քևին Կիգանը՝ 1978/79 մրցաշրջանում։
Բացի այդ, Քեյնը սահմանեց Բունդեսլիգայի ևս մեկ ռեկորդ՝ նա դարձավ առաջին խաղացողը, ով մրցաշրջանի առաջին 12 հանդիպումներից հետո 18 գոլ է խփել։
«Բավարիան» վաստակեց 32 միավոր և այս խաղից հետո զբաղեցնում է առաջին տեղը Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։ «Բայերը» 31 միավոր ունի և մեկ խաղ պակաս է անցկացրել: