Շվեդ հայտնի նախկին ֆուտբոլիստ Հենրիկ Լարսոնը կիսվել է Ռասմուս Հոյլունդի հեռանկարների մասին իր մտքերով։
20-ամյա դանիացուն օգոստոսին ՄՅՈՒ-ն գնել է «Ատալանտայից» 75 միլիոն եվրոյով։ Հարձակվողը կանոնավոր կերպով գոլեր է խփում Չեմպիոնների լիգայում՝ հինգ գոլ չորս խաղում, բայց դեռևս գոլ չի խփել Պրեմիեր լիգայում․
«Դեռ վաղ է կարծիք կազմել, բայց Հոյլունդը հետաքրքիր է և ֆիզիկակապես ուժեղ: Նրան ժամանակ է պետք ԱՊԼ-ում ընտելանալու համար, նա դեռ նորեկ է, դեռ ընտելանում է իր թիմակիցներին:
Հուսով եմ, որ նա հիանալի հարձակվող կդառնա «Մանչեսթեր Յունայթեդում», — Լարսոնի խոսքերն է մեջբերում The United Stand-ը։