«Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելյան խոսել է թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի մասին։ Նրա գլխավորությամբ թիմը մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղում է։
«Պոչետինոն լավ մարզիչ է։ Մենք գիտենք, որ լավ թիմ ենք։ Շատ կարևոր է խուսափել վնասվածքներից, քանի որ մենք շատ ենք վազում և շատ ենք պրեսինգի դիմում: Մեզ պարզապես անհրաժեշտ է խաղալ և վստահություն ձեռք բերել»,- խաղացողի խոսքն է մեջբերել «Չելսիի» մամուլի ծառայությունը։
Այս մրցաշրջանում 25-ամյա իսպանացին Պրեմիեր լիգայում անցկացրել է 6 հանդիպում։
























































