Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին մեկնաբանել է Բրազիլիայի հետ ԱԱ-2026-ի ընտրական 6-րդ տուրի խաղում տարած հաղթանակը (1:0):
«Ես մեծ հպարտություն եմ զգում այս տղաներին մարզելու և նման թիմ ունենալու համար: Մենք նորից մրցեցինք, և դա այն է, ինչ մենք ուզում ենք։ Հաճելի հաղթանակ է, բայց այն չի համեմատվում Կատարում ձեռք բերվածի հետ: Դուք ինքներդ գիտեք, որ այստեղ հաղթելը հեշտ չէ, բայց մենք դա արեցինք։ Կարծում եմ՝ այս թիմը մեկ անգամ չէ, որ բնավորություն է ցույց տվել։ Սա բրենդ է, որն ունի նպատակասլացություն և բնավորություն»,- Սկալոնիի խոսքն է մեջբերել Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը։























































