Արգենտինայի հավաքականի վինգեր Անխել Դի Մարիան իր 52-րդ հանդիպումն է անցկացրել ազգային հավաքականի կազմում աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերում։
«Բենֆիկայի» ֆուտբոլիստը Բրազիլիայի հետ հանդիպման (1:0) 78-րդ րոպեին փոխարինել է Լիոնել Մեսսիին։ Դի Մարիան Արգենտինայի հավաքականի կազմում Աշխարհի առաջնության ընտրական փուլերում անցկացրած խաղերի քանակով շրջանցել է Խավիեր Ձանետիին (51 հանդիպում): 65 խաղով ցուցակը գլխավորում է Լիոնել Մեսսին։
Արգենտինայի հավաքականի կազմում ընդհանուր ելույթներով Դի Մարիան զբաղեցնում է 4-րդ տեղը՝ 136 խաղով: Նա զիջում է Ձանետիին (145), Մասկերանոյին (147) և Մեսսիին (180):























































