Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը բացատրել է, թե ինչու հարձակվող Կիլիան Մբապեն Եվրո-2024-ի ընտրական փուլի Հունաստանի դեմ խաղը (2:2) է սկսել պահեստայինների նստարանից։
«Խաղից առաջ ես դա քննարկել եմ Կիլիանի հետ: Իմ կողմից ես ամեն ինչ արեցի, որպեսզի հոգ տանեմ այն խաղացողների մասին, որոնք հանդիպումներ կունենան այս շաբաթվա վերջին։ Չեմպիոնների լիգան վերսկսվում է հաջորդ շաբաթ։ Մենք չենք ցանկանում խաղացողներին վնասվածքի վտանգի ենթարկել»,- Դեշամի խոսքն է մեջբերել RMC Sport-ը։
Մբապեն խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսի միջնամասում։
B խմբում Ֆրանսիայի հավաքականը 22 միավորով զբաղեցրել է առաջին տեղը: Հույները զբաղեցրել են 3-րդ տեղը։























































