Հարավային Ամերիկայում կայանալիք ԱԱ-2026-ի ընտրական փուլի 6-րդ տուրի խաղում Արգենտինայի հավաքականը նվազագույն հաշվով զիջել է Բրազիլիայի թիմին:
Խաղի մեկնարկը հետաձգվել էր 30 րոպեով՝ մարզադաշտում անկարգությունների պատճառով: Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները նախ գնացել են հանդերձարան, ապա վերադարձել են խաղադաշտ:
Արգենտինացիների Լիոնել Մեսսին խաղադաշտ վերադառնալուց հետո վիճել է Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրիգոյի հետ։

ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ռոդրիգոյի և Մեսսիի միջև հետևյալ երկխոսությունն է կայացել.
«Դուք վախկոտներ եք»,- ասել է բրազիլացին արգենտինացուն , երբ նրանք խաղադաշտ են վերադարձել:
«Մենք աշխարհի չեմպիոններ ենք, ինչո՞ւ ենք վախկոտ. հետևիր քո լեզվին»,- պատասխանել է Մեսսին:























































