Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է Մանուել Նոյերի հետ հարաբերությունների մասին։
«Ավելի քան տասը տարի մենք միասին ենք ազգային հավաքականում, և մեր հարաբերությունները բնութագրվում են մեծ փոխադարձ հարգանքով։ Հաղորդակցությունն ու աջակցությունը միշտ գերազանց են:
Մենք երբեք խնդիրներ չենք ունեցել միմյանց հետ և միշտ պրոֆեսիոնալ մակարդակով շատ լավ ենք մրցակցել»,- «Բարսելոնայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
























































