«Շտուտգարտի» հարձակվող Սերու Գուիրասին կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբում շարունակելու տարբերակ ունի: Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։
«Նյուքասլը» հետաքրքրված է գվինեացի հարձակվողի ծառայություններով: «Կաչաղակները» համարվում են 27-ամյա աֆրիկացու հետ պայմանագիր կնքելու գլխավոր ֆավորիտը:
Գործարքը կարող է ձևակերպել հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում: Գործարքի արժեքը կարող է կազմել 40 մլն եվրո։
Գուիրասին հաջող է սկսել Գերմանիայի Բունդեսլիգայի 2023/2024 մրցաշրջանը։ Հարձակվողը մասնակցել է ինը հանդիպման, որոնցում դարձել է 15 գոլի հեղինակ։
























































