Հարձակվող Կարիմ Ադեյեմին հրաժարվել է միանալ Գերմանիայի երիտասարդական հավաքականին։ 21-ամյա ֆուտբոլիստը որոշել է մնալ «Բորուսիայում»՝ մարզվելու և հետագայում ավելի շատ խաղաժամանակ ստանալու հնարավորություն ունենալու համար։
Ըստ Bild-ի՝ Ադեյեմիի որոշումը դուր չի եկել ազգային հավաքականի մարզիչ Յուլիան Նագելսմանին։ Երիտասարդ մասնագետը կարծում է, որ ֆուտբոլիստները պետք է պատիվ համարեն երկրի համար ցանկացած մակարդակում խաղալու հնարավորություն ունենալը, այդ թվում՝ երիտասարդական։
Նշվում է, որ Ադեյեմիի՝ երիտասարդական հավաքականին չմիանալու որոշումը կարող է բացասաբար ազդել Նագելսմանի գլխավորությամբ Գերմանիայի հավաքականում նրա հեռանկարների վրա։
Նշենք, որ 2024 թվականի ամռանը Գերմանիան կընդունի Եվրոպայի առաջնությունը։
























































