MLS-ի թիմը՝ «Նյու Յորք Ռեդ Բուլսը», «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Էմիլ Ֆորսբերգին երկարաժամկետ պայմանագիր է առաջարկել։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Ըստ աղբյուրի՝ ամերիկյան թիմը շվեդ ֆուտբոլիստին առաջարկել է երեք տարվա պայմանագիր՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Հաղորդվում է նաև, որ Ֆորսբերգը ցանկանում էր մնալ գերմանական ակումբում և պատրաստ էր ավելի ցածր ֆինանսական պայմանների շուրջ բանակցել:
Այնուամենայնիվ, նրա ներկայիս թիմի ղեկավարությունը մի քանի անգամ ավելի ցածր առաջարկ է արել, ինչն ընկալվել է որպես անհարգալից վերաբերմունք խաղացողի նկատմամբ:
























































