Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է լավ ֆուտբոլիստի հիմնական որակների մասին.
«Յուրաքանչյուր խաղացող, ով հայտնվում է մեր թիմում, լավն է: Բայց գլխավորը բանականությունն է։ Խելացի խաղացողը արագ է հասկանում, թե ինչ է կատարվում թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս:
Երբ ձեր հայտացուցակում ունեք 16-17 խելացի խաղացողներ, խաղալը շատ ավելի հեշտ է դառնում: «Ատլետիկոյում» բոլոր խաղացողները վստահում են մեր գաղափարներին և խստորեն հետևում են մեր ուղեցույցներին:
Շատերը մոռանում են, որ երկու տարի առաջ, երբ մենք հաղթեցինք Լա Լիգան, մենք նույն կերպ էինք խաղում»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
























































