«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը կիսվել է իր կարծիքով այս մրցաշրջանում թիմակից Լերոյ Սանեի խաղի մասին։
«Լերոյը, հավանաբար, մեր լավագույն խաղացողն է այս մրցաշրջանում: Նա ֆանտաստիկ է: Նույնիսկ այսօր, երբ հաշիվը 2-2 էր, ես այնպիսի զգացողություն ունեի, որ նա այն խաղացողն է, որը կօգնի մեզ նորից բարձրանալ։ Նա մեզ համար շատ կարևոր խաղացող է իր վարպետության շնորհիվ։ Այսօր նա ինձ կրկին երկու գոլային փոխանցում կատարեց, ինչը հիանալի է: Հուսով եմ՝ մենք կպահպանենք այս կապը»,- Քեյնի խոսքերն է մեջբերում GFNG-ը։
Այս մրցաշրջանում Սանեն «Բավարիայի» կազմում 19 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, խփել 9 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը մյունխենցիների հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։