Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը նշել է, որ կցանկանար Կիլիան Մբապեին տեսնել «Բավարիայում».
«Կցանկանա՞մ պայմանագիր կնքել Կիլիան Մբապեի հետ.․․ Ակնհայտորեն այո։ Կիլիանը Կիլիանն է, նա արտասովոր ֆուտբոլիստ է։ Նա շատ խելացի է, գիտի, թե ինչ է ուզում, և եթե նրան չեն տալիս հնարավորություն, նա գիտի, թե ինչու։
Մենք լավ հարաբերություններ ունենք։ Եթե նա ցանկանա միանալ մեր թիմին, ես նրան այստեղ կբերեմ իմ հեծանիվով:
Բայց ես չեմ կարծում, որ դա իրատեսական է»,- մեջբերում է «Բավարիայի» գլխավոր մարզչին Bayern&Germany-ն։