«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը հայտնել է, որ ցանկանում է վերադառնալ Գերմանիայի հավաքականը։ Նա հայտարարել է, որ այդ հարցը քննարկել է գլխավոր մարզչի հետ։
«Ես կապի մեջ եմ Նագելսմանի հետ: Մենք խոսեցինք և եկանք ընդհանուր հայտարարի. այժմ նա չի կարող ինձ հրավիրել, բայց հույս ունի առաջընթաց տեսնել: Ամեն ինչ կանեմ հավաքական վերադառնալու համար»,- Նոյերի խոսքն է մեջբերում ITASportPress-ը։
Նոյերը հավաքականի կազմում վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել դեկտեմբերի 1-ին ԱԱ-2022-ի Կոստա Ռիկա — Գերմանիա խաղում (2:4): Մրցաշարից հետո նա արձակուրդում դահուկով սահելիս սրունքի կոտրվածք էր ստացել: