Մյունխենի «Բավարիայի» և Կանադայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ալֆոնսո Դևիսը հակված է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնել է լրագրող Քերի Հոուն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի և գերմանական ակումբի միջև պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները դադարեցվել են վեց ամսով։ Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունը Դևիսի նկատմամբ հստակ է, իսպանացիները նրա մեջ տեսնում են ցանկալի լուծումը ձախ պաշտպանի դիրքում և վաղ փուլում արդեն կապ են հաստատել նրա շրջապատի հետ՝ պայմանագիրը չերկարաձգելու և ժամանակ ձգելու առաջարկով։
23-ամյա Ալֆոնսո Դեվիսը գործող աշխատանքային պայմանագիր ունի Մյունխենի «Բավարիայի» հետ մինչև 2025 թվականի հունիսը։