Դարպասապահ Մանուել Նոյերը և հարձակվող Թոմաս Մյուլերը «Բավարիայի» հետ համագործակցությունը երկարաձգելու առաջարկներ կստանան։
Այս մասին հայտարարել է մյունխենյան ակումբի նախագահ Հերբերտ Հայները։
Մյուլերի և Նոյերի գործող պայմանագրերը «Բավարիայի» հետ նախատեսված են մինչև 2024 թվականի ամառը։ «Բավարիան» ցանկանում է պահել թիմում վետերաններին։
Նոյերը «Բավարիա» է տեղափոխվել «Շալկեից» 2011 թվականին: Թոմաս Մյուլերն ակումբի սան է և իր ողջ պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան անցկացրել է Մյունխենում։